Պետդուման ընդունել է Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտին չեղարկելու օրենքը
INTERNATIONAL NEWSՌԴ Պետդուման դեկտեմբերի 22-ին ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած օրենքը, որով դադարեցվում է Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի գործունեությունը:
Պատգամավորներն այդ որոշումն ընդունել են առաջին ընթերցմամբ: Օրենքին կողմ են արտահայտվել Պետդումայի բոլոր 4 խմբակցությունները:
Դումայի ԱՊՀ հարցերով պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հույս է հայտնել, որ որոշ ժամանակ անց Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը կվերականգնվի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2016թ. հունվարի 1-ից Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը չեղարկելու մասին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



