Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Կաթնառատ. Լավագույն կարագը նախաճաշի և ուտեստների համար

SOCIETY

Արձակուրդից հետո սկսվող աշխատանքային և ուսումնական թեժ ժամանակը մեզանից պահանջում է մեծ ուժ ու էներգիա, որն ամբողջ օրվա համար ապահովելու համար անհրաժեշտ է լավ նախաճաշել: Իսկ նախաճաշի կարևոր ու օգտակար բաղադրիչ է եղել և մնում կարագը, որով պատրաստված բուտերբորդները ապահովում են էներգիայի այն պաշարը, որը մեզ անհրաժեշտ է օրվա ընթացքում արդյունավետ աշխատանքի և ուսումնառության համար: Բայց որպեսզի նախաճաշն իրոք լինի օգտակար ու էներգաշատ, պետք է ընտրել անարատ սերուցքային կարագ կամ քաղցր նախաճաշը նախընտրողների դեպքում՝ շոկոլադային կարագ: Շատ հայ ընտանիքներ կատարել են իրենց ընտրությունը հօգուտ «Կաթնառատ» ընկերության սերուցքային ու շոկոլադային կարագների: Ո՞րն է այս կարագի առանձնահատկությունը և որակի գրավականը. ներկայացնում է «Կաթնառատ» ընկերության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Բարձր խոլեստերինը և նրանով պայմանավորված քրոնիկ հիվանդությունները 21-րդ դարի գերխնդիրներից են: Եվ դա է պատճառը, որ կարագը՝ որպես ճարպերով հարուստ մթերք, որը գիրացնում է, ավելացնում խոլեստերինը օրգանիզմում, դուրս եկավ շատերի սննդակարգից: Բայց գիտնականներն ապացուցել են, որ  այդ մտավախությունն անհիմն է, ավելին նշում են, թե ինչքան է տուժում մարդու օրգանիզմը, երբ հրաժարվում է կարագից:   «Կարագի մասին այդ պատկերացումները, թե կարագը վտանգավոր է, խոլեստերինի բուն է և այլն, չափազանցված են, ավելին այն պարունակում է մեր օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար նյութեր»: «Կաթնառատ» ընկերության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը նշում է այդ օգտակար նյութերից մի քանիսը , A, D, E, PP, B խմբի տարբեր վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկի, մազերի, եղունգների, մկանների, ոսկորների և ներքին օրգանների առողջության համար, կարագաթթու, որը ոչ միայն բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, և աղիների աշխատանքը, կարգավորում մարսողական համակարգը, բարձրացնում իմունիտետը, այլև հայտնի է իր հակականցերոգեն նշանակությամբ, սելեն, որը հզոր հակաօքսիդանտ է, նաև հարստացնում է մեր օրգանիզմը յոդով և այլն: Միևնույն ժամանակ մասնագետը նշում է՝ որպեսզի այս օգտակար նյութերը մեր օրգանիզմը ստանա, պետք է իսկական անարատ սերուցքային կարագ գնել: Հաճախ է պատահում, որ մարդիկ «սերուցքային կարագ» անվան տակ գնում են սփրեդ կամ մարգարին: Գնելիս պետք է ուշադիր լինել մակնշումների հանդեպ: Իսկական անարատ կարագը պետք է պատրաստված լինի կովի կաթից: Միայն այդ դեպքում մենք կարագից առավելագույն օգուտ կստանանք՝ բարձրացնելով մեր դիմադրողականությունը և օրգանիզմը համալրելով կարևոր վիտամինների պաշարով:

«Կաթնառատը» պատրաստվում է անարատ սերուցքային կարագի միջազգային նորմերին համապատասխան գերմանական նորագույն տեխնոլոգիաներով և ունի որակային ու համային բարձր հատկություններ: Մենք առաջարկում ենք նաև շոկոլադե կարագ, կրկին պատրաստված անարատ կաթից և բարձրորակ կակաոյից: Մենք առաջարկում ենք այնպիսի կարագ, որը վստահորեն կարող եք օգտագործել ձեր առօրյա սննդակարգում՝ համոզված լինելով, որ դրանով ապահովում եք նաև Ձեր ու Ձեր ընտանիքի առողջությունը»,-ասում է Հ. Թարզյանը:

Առանց կարագի դժվար է պատկերացնել մեր նախաճաշի բուտերբորդները, ընտանեկան և տոնական  միջոցառումներին պատրաստվող խմորեղենները: «Կաթնառատի» արտադրանքը՝ թե՛ սերուցքային, թե՛ շոկոլադե կարագը, նախընտրում են նաև խմորեղենի արտադրամասերը: Այս կարագն իր բարձր որակի շնորհիվ ապահովում է թխվածքների հաճելի համն ու տեսքը, իսկ շոկոլադե կարագը պարզապես կարող է փոխարինել կրեմին՝ օգնելով տնային տնտեսուհին արագ ու հեշտ պատրաստել համեղ տորթիկներ:

Նախաճաշ թե տոնական համեղություններ պատրաստելիս «Կաթնառատ» սերուցքային կարագը անփոխարինելի է իր որակային բարձր հատկանիշների շնորհիվ:

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''