Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


Արգելվում են հանրային միջոցառումները. Ստեփանակերտում կարանտին է հայտարարվել

SOCIETY

Ստեփանակերտի քաղաքապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ Արցախի մայրաքաղաքում կարանտին սահմանելու մասին։
 
Ստորև ներկայացնենք կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները
 
Ինքնամեկուսացում
 
1. Անձին 14 օրացուցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ դեպքերում՝ 
 
1) անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման.
 
2) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատում ունեցող անձի հետ շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
 
2. Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
 
3. Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
 
Հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ
 
4. Արգելվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝ 
 
1) տոնական (ներառյալ` ծննդյան տարեդարձի, հարսանյաց, նշանադրության) և հիշատակի միջոցառումները, բացառությամբ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների՝ 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
 
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ).
 
3) փակ տարածքներում հանրային միջոցառումները:
 
5. Սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունը, լիազոր մարմինը և համայնքը:
 
Առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումներ
 
6. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
 
Այլ միջոցառումներ և սահմանափակումներ 
 
7. Համայնքի ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
 
8. Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
 
9. Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ստեփանակերտում և Արցախի մի շարք համայնքներում նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ը սահմանվում է կարանտին:

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community