Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Իրկուտսկի մարզային դատաբժշկական բյուրոյից հաստատել են, որ հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինների մնացորդները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բելառուսական «Գրոդնոավիա» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր նոյեմբերի 3-ին Իրկուտսկում վայրէջք կատարելուն պատրաստվելիս: Փրկարարները հայտնաբերել են օդանավի կործանման վայրն ու որոնողական աշխատանքներ սկսել: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել էր: Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը՝ Բելառուսի, 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:
Ավելին՝ այստեղ
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



