Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
SOCIETYՄիջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը, իր գործող ընթացակարգերի շրջանակում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը շնորհած Ba2 վարկանիշի պարբերական ուսումնասիրություն է իրականացրել, գործող երկարաժամկետ Ba2 «կայուն» կարգավիճակի մասով:
Ընկերությունը վարկանիշը ըստ էության վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝ սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, ընկերության ֆինանսական կայուն դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:
Վարկանշումն ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ նպատակ ունենալով առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման և հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



