Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՌուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ անցել են նոր 40 տեղանոց մանկապարտեզի տեղակայման սոցիալական հարցի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի նախատեսված Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Նախօրեին խաղաղապահ զորակազմի ընդունարան դիմում է ստացվել Կիչան համայնքի ղեկավարությունից երկու բնակավայրի համար պանկապարտեզ ստեղծելու մասին: Համակարգող խորհրդի հետ համատեղ խողաղապահ ուժերը, տեղի վարչակազմերի ղեկավարները ժամանել են համայնք, որտեղ վարչակազմը տարածք է տրամադրել մանկապարտեզի կառուցման համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի արագ արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Նշվում է, որ տեղի կարիքավոր ընտանիքների համար մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Անձնակազմի անդամներն աշխատանքի կընդունվեն մրցույթի հիման վրա:
Ռուս խաղաղապահներն ավելի վաղ օգնություն են ցուցաբերել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հակամարտության հետևանքով վնասված շրջանային հիվանդանոցների վերականգնման հարցում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։