Հնդկաստանում հիվանդանոցում բռնված հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:
Նշվում է, որ նման միջադեպեր նախկինում ևս եղել են: Էլեկտրական սարքավորումների կարճ միացումների պատճառով այս տարի տասնյակ հիվանդներ են մահացել:
Իշխանությունները դեռ հետաքննում են բռնկված հրդեհի պատճառները: 17 հիվանդներից միայն 7-ի կյանքն է հաջողվել փրկել հրդեհից: «Երկու հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 5-ի վիճակը կայուն է», - ասել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



