«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
POLITICS«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



