Էստոնացի զինվորականները սխալմամբ կրակել են բրիտանացի զինվորների վրա
INTERNATIONAL NEWSՄալիի Գաո ռազմաբազայում ծառայող էստոնացի զինվորները սխալմամբ կրակ են բացել բրիտանացի զինվորների վրա, ովքեր, մոտենալով բազային, չեն պահպանել անվտանգության ընթացակարգերը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Postimees թերթը։
Հրատարակությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բրիտանացի զինվորներով միկրոավտոբուսը մոտեցել է ռազմաբազային։
«Էստոնացի զինվորները, որոնք հսկում են բազան, կրակ են բացել մեքենայի վրա, քանի որ բրիտանացիները չեն տեղեկացրել բազայի անձնակազմին կանոններին համապատասխան իրենց մոտեցման մասին»,- ասվում է հրատարակության մեջ։
Էստոնիայի ՊՆ-ից հայտնել են, որ զինվորականները պահպանել են ընթացակարգով նախատեսված բոլոր կանոնները և ընդգծել, որ միջադեպի հետևանքով ոչ մի զինվոր չի տուժել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



