Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին 40 միլիոն եվրո է հատկացրել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին (CNF) 40 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են հիմնադրամից, մանրամասնելով, որ, այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։
Կովկասի բնության հիմնադրամն աջակցում է տարածաշրջանի երեք երկրների եզակի կենսաբազմազանության պահպանության գործին։
Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



