Մոսկվայում երկու մարդու են ձերբակալել. նրանք մոտ 1 կգ կոկաին են կուլ տվել օդանավակայանում
INTERNATIONAL NEWSՄոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մաքսայինները երկու ռուսաստանցու են ձերբակալել, որոնք ժամանել են Բրազիլիայից: Ինչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը, նրանց մոտ մոտ մեկ կգ կոկաին է եղել, որը նրանք կուլ են տվել:
Տղամարդիկ Ռուսաստան են ժամանել Սան Պաուլոյից և ձերբակալվել են Ստամբուլ-Մոսկվա ուղևորատար չվերթի մաքսային ստուգման ժամանակ: Բերանի խոռոչի ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել օտար մարմինների առկայությունը:
Ավելի ուշ բուժզննում անցնելիս ձերբակալվածների որովայնից 100 գլանաձև տարա է դուրս բերվել, որոնց մեջ փոշիանման նյութ է եղել: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 961 գրամ:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
1
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
2
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
5
Idram Becomes a Partner of “Little Mher”



