Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հերթական ահաբեկչությունն են կանխել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հերթական ահաբեկչությունն է կանխել, որը կարող էր ուղղված լինել իրավապահների դեմ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
Նրա խոսքով՝ մի քանի ամիս շարունակվող հետաքննության արդյունքում անցյալ շաբաթ Օռլեանում 2 կասկածյալի են ձերբակալել: Հետաքննությունը կապ է գտել նրանց եւ Ֆրանսիայի մի քաղաքացու միջեւ, որը ներկայումս գտնվում է Սիրիայում:
Ենթադրաբար կասկածյալներն ահաբեկչություն էին պատրաստում իրավապահների դեմ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին 2 տարում սա 10-րդ ահաբեկչությունն է, որը կանխել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



