Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվից դիմել է Երևանին
POLITICS«Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր քաղաքականությունից և միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին», - Բաքվում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դրսևորեցին շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն և դուռ բացեցին դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան։ Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի մեր առաջարկը»,- ասել է նա։
«Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, և սկսվել է նոր պայքար՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,֊ասել է Աքարը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



