«Հրապարակ».Կադրային ռակիրովկաներ
POLITICSԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին:
Մեր տեղեկություններով, Վարդանյանը, իրոք, վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2019-ից: Վարդանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, եղել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, ավելի վաղ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Նրա մասին գործընկերներն ասում են՝ թույլ տղա է:
Հավանաբար, կառավարությունում գտել են, որ Վարոս Սիմոնյանը, որն արտակարգ դրության ժամանակ իր վրա էր վերցրել ասուլիսների ծանր բեռը, բավականաչափ երեւացել է եւ այժմ կարող է նվազ աչքի ընկնող պաշտոն զբաղեցնել:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



