Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Այժմ խոսքի ազատության գոյության պայքար է․ «Փաստ» օրաթերթը 5 տարեկան է

INTERVIEW

Հինգ տարի առաջ՝ 2016 թվականի այս օրը`  նոյեմբերի 9-ին, լույս տեսավ «Փաստ» օրաթերթի առաջին համարը: «Փաստ» օրաթերթի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև շատերը այդ ժամանակահատվածում թերթ հրատարակելն անիմաստ են համարել, սակայն ժամանակը ցույց է տվել, որ «Փաստի» գործունեությունը նպաստել է թերթի տպագրության մշակույթին․

«Այն ժամանակ, երբ մենք թերթը բացում էինք, ինձ զանգում ասում էին, որ այդ պայմաններում առնվազն անմտություն է թերթ հրատարակելը՝  թերթը համարելով մեռնող մշակույթ։ Ես պնդում էի հակառակը, որ պետք է փաստարկված լրագրություն, ինչպիսին թերթն է, պետք է ապագան լինի նրանը։ Հասկանալի է, որ ինտերնետ արագությունների դարում շատ հեշտ է ամեն տեսակի ինֆորմացիա մատուցելը, իսկ թերթը շարունակում է իր ավանդական գործելաոճը, երբ ժամանակ կա աշխատելու, ստուգելու, երբ ծավալների խնդիր կա, երբ դու չես կարող այդ նյութը հեռացնել թերթից, ուրեմն ավելի պատասխանատու մոտեցում պետք է լինի։ Պարզվեց, որ դա աշխատեց։ Եթե կհիշեք, այդ ժամանակահատվածում Հայաստանում թերթերը հիմնականում․․․, շատերը փակվել էին, շատերը տպվում էին պարբերականությունը փոխած, և մեկ-երկու թերթ կար, որ նորմալ շարունակում էր գործունեությունը, և «Փաստ»-ի գործունեությունից հետո մամուլի, թերթերի նկատմամբ կարծես ինչ-որ վերաբերմունք փոխվեց, և թերթերը վերականգնեցին իրենց գործունեությունը»։

Բաբաջանյանին հարցրինք՝ բայց չէ՞ որ թերթի տպագրությունը եկամտաբեր չէ, վաճառքի գումարները չեն փակում ծախսերը:

«Դուք ևս թերթի ներկայացուցիչ եք և գիտեք, որ այն եկամտաբերություն ունենալ չի կարող, թերթն ավելի շատ հոլդինգի տրամաբանության մեջ է գործում, այսինքն՝ լրատվական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում և՛ ինտերնետ տիրույթում, և տպագիր տիրույթում։ Ինտերնետային կայքի գովազդային եկամուտներից ուղղվում է թերթի հրատարակությանը, որովհետև մեր լրատվական կայքերի լոկոմոտիվը դառնում է թերթը, այդ առումով մենք չենք ափսոսում այն գումարների համար, որը ծախսում ենք թերթի համար»,- պատասխանեց լրատվամիջոցի հիմնադիրը։

Բաբաջանյանի խոսքով՝ այժմ մամուլի համար աննախադեպ ժամանակներ են, երբ լրատվամիջոցները խոսքի ազատության գոյության պայքար են տանում: «Մամուլի ազատության համար կատաստրոֆիկ փուլ ենք մտնում, սա, ըստ էության, խոսքի ազատության գոյության պայքար է, որովհետև ցանկացած անողնաշար իշխանության պարագայում, որի միտումները տանում են դեպի ավտորիտար ռեժիմ, իսկ Ազգային ժողովի ամբիոնի մոտ նույնիսկ տոտալիտար դրսևորումներ ենք տեսնում, երբ պատգամավորի թևից բռնած` դուրս են հանում, բնականաբար, նրանց կողմից առաջ է գալիս նաև մամուլին ճնշելու օրակարգ։

Օրինակ՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է գովազդի սահմանափակումների մասին օրենքը, որից, բնականաբար, պակասում է մամուլի ֆինանսավորումը։ Հիմա ընդհանրապես ամեն ինչ տանում է դրան և իրենց այդ ֆեյքային լկտի հարձակումները մամուլի տարբեր միջոցների նկատմամբ վերջին 3 տարիների ընթացքում։ Դա տանում է նրան, որ փորձում են ուզուրպացնել հասարակական միտքը, և այն կարծիքը, որն իրենց է պետք հասարակության մեջ գեներացնել, իրենց «Perfect.tv»-ներով, իրենց այդ «մուտիլովկաների» մակարդակով փորձելու են դա տարածել և հանրային գիտակցությունը գեներացնել այդ ուղղությամբ։ Լրատվամիջոցներն անում են հակառակը, փորձում են տալ հակառակ կարծիքը, ժամանակին դա փայլուն ստացվել է, բայց այսօր ամեն ինչ անում են ճնշելու, փակելու համար։ Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ մեր լրատվամիջոցներն իմունիտետ ունեն, այնպես որ` կդիմանանք»,- պատասխանեց Բաբաջանյանը։ 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends