Կրեմլը խոստացել է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին
INTERNATIONAL NEWSԿրեմլը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու որոշումը ոչ բարեկամական եւ ապակառուցողական քայլ է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սա Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական եւ տրամաբանությանը հակասող քաղաքականության շարունակությունն է: Դա շարունակությունն է այն գծի, որն ավերիչ ազդեցություն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», — ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ այդ քայլը պետք է վերլուծվի, եւ հետո պատասխան քայլեր են ձեռնարկելու: «Նման գործերում, ինչպես հայտնի է, գործում է փոխադարձության սկզբունքը»,- հավելել է Պեսկովը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



