Yerevan, 10.March.2026,
00
:
00
BREAKING


Անուղղելի նախարարն ու մտքի «գիգանտը». երբ չեն գիտակցում սեփական խոսքի արժեքը.168.am

POLITICS

Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։

Երկար ժամանակ էկոնոմիկայի նախարարը պնդում էր, որ այս տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է լինելու։ Վահան Քերոբյանն այնքան էր տարվել իր այդ գաղափարով, որ հայտարարում էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճ չլինի։

Տարին մոտենում է ավարտին, ու ակնհայտ է, որ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ նախարարի կանխատեսումներն իրականանալու ոչ մի հեռանկար չունեն։ Այլևս պարզ է, որ մեզ երկնիշ աճ չի սպառնում։ Դա հասկացել է նաև էկոնոմիկայի նախարարը։ Ու հիմա անհույս փորձեր է անում՝ իր փորած փոսից դուրս գալու համար։ Բայց դրա փոխարեն՝ հայտնվում է մեկ այլ զավեշտալի վիճակում։

«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Ժամանակին, երբ նա հայտարարում էր երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսման մասին, հաստատ անվանական աճը նկատի չուներ։

Հիշեցնենք, որ անվանական աճը այն աճն է, որը ներառում է նաև գնաճը։

Բայց տնտեսական աճի՝ մեզ հայտնի ցուցանիշները, որոնք սովորաբար ներկայացվում են, անվանական աճերով չեն ներկայացվում։ Դա նույնն է, որ 5 տոկոս տնտեսական անկում լինի և 15 տոկոս գնաճ, ու հայտարարես, թե ունես 10 տոկոս տնտեսական աճ։

Սա աբսուրդ է։ Բայց մեր իշխանությունները սովոր են նման աբսուրդ հայտարարություններ անել։

Տնտեսական աճը պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է իրական աճերով։ Ու հիմա, երբ էկոնոմիկայի նախարարը հերթական մանր խորամանկությունն է փորձում անել դեմքը փրկելու համար, ժամանակին այդ մասին պետք է որ իմանար։

Բայց, իհարկե, էկոնոմիկայի նախարարի «քաջագործությունները» միայն տնտեսության երկնիշ աճի կանխատեսումներով չեն սահմանափակվում։

Հիշենք զբոսաշրջություն 319 տոկոսանոց աճը՝ «Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս»։

Տարին մոտենում է ավարտին, ու կրկին տեսնում ենք, թե էկոնոմիկայի նախարարի այդ կանխատեսումն ինչքանով է իրականացնել։

Նախորդ տարվա կտրուկ անկումից հետո, այս տարի զբոսաշրջության ոլորտում որոշակի ակտիվություն կա։ Բայց դա այն 319 տոկոսին անգամ մոտ չէ, ինչի մասին խոսում էր էկոնոմիկայի նախարարը։

Ինն ամսում Հայաստան է այցելել 609 հազար զբոսաշրջիկ։ Նախարարի ասած 319 տոկոսին հասնելու համար դեռ այդքան էլ պետք է այցելի մինչև տարեվերջ։

Հիշենք նաև գյուղատնտեսություն վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։

«Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերը արդեն «պտուղներ» են տալիս»,- այս հայտարարությունը Վահան Քերոբյանն արել է տարվա կեսերին։ Այսինքն՝ ընդամենը 2-3 ամիս առաջ։

2-3 ամիս հետո պարզվում է, որ գյուղատնտեսության մեջ ընդհանրապես աճ չկա։ Գյուղատնտեսության արտադրության ծավալները մի բան էլ նվազել են։ Ինն ամսում ունենք 1,5 տոկոսանոց անկում։

Հիմա տեղափոխվենք այն ներդրումային հորդումների ու շինհրապարակների դաշտ, որոնց մասին ժամանակին հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը։ Օրերս էլ Ազգային ժողովում տեղի ունեցող բյուջետային քննարկումների ժամանակ էր փորձում արդարացնել իր ասածները։

«Այս պահին Երևանում կառուցվում է 257 բազմաբնակարան շենք։ Վերջին 12 տարվա մեջ տրված է եղել մոտավորապես 320 շինթույլտվություն, որից 185 շինթույլտվությունն այս պահին կառուցվող շենքերին է վերաբերում։ Եվ մենք այստեղ խոսում ենք, որ ներդրումներն ընդամենը բենզալցակայաններ են։ Շատ ենք խոսել տարբեր ներդրումային ծրագրերի մասին, բայց չեմ ուզում հերթով բոլորին անդրադառնալ»,- պատգամավորների հայտարարություններից նեղսրտում էր նախարարը։

Նախ այն, որ Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, չնայած դա էլ խիստ կասկածելի է, չի խոսում ո՛չ ներդրումների հորդելու, և ո՛չ էլ Հայաստանը շինհրապարակի վերածվելու մասին։ Որ բնակարանային շինարարության ոլորտում որոշ ակտիվություն կա, դա էլ այս կառավարության շնորհքը չէ։ Դա այն ծրագրի արդյունքն է, որի հիմքերը դրել էին նախորդ իշխանությունները։ Խոսքը եկամտային հարկի վերադարձման ծրագրի մասին է, ինչն այս իշխանություններն այնքան խեղաթյուրեցին, որ հիմա ստիպված են հրաժարվել դրանից, որովհետև մեծ ծանրություն են դրել պետական բյուջեի վրա ու չեն կարողանում տակից դուրս գալ։

Բայց նույնիսկ այդ պարագայում չենք կարող ասել, որ ներդրումները հորդում են, իսկ երկիրը դարձել է մեծ շինհրապարակ։

Ներդրումների հորդելն ու մեծ շինհրապարակը երևում են պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներում։ Իսկ դրանք վկայում են, որ ո՛չ մեկը ունենք, և ո՛չ էլ մյուսը։

Ինն ամսվա ընթացքում շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 6,4 տոկոսով, այն էլ՝ անցած տարվա գրեթե 16 տոկոս անկումից հետո։

Ոչ մի նշանակություն չունի, որ հիմա Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, ինչպես ասում է նախարարը։ Դա դեռ չի նշանակում, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Շինարարությունը միայն բնակելի շենքերը չեն։

Ի վերջո՝ պետք է գիտակցել, որ միայն հայտարարություններով ու լավատեսական սպասումներ ձևավորելով տնտեսություն չեն զարգացնում։ Դա հետո բերելու է նաև հիասթափության ու ավելի վատ հետևանքների։

Պետք է գործ անել, ՀՆԱ ստեղծող ներդրումային ծրագրեր իրականացնել, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել և ոչ թե հույսը դնել Ամանորի արձակուրդները մի քանի օրով կրճատելու հաշվին տնտեսական աճի ինչ-որ արդյունք ցույց տալու վրա։ Չասենք այն զավեշտալի հիմնավորումները, որոնք բերվում են այդ նախաձեռնությունն արդարացնելու, տոնական օրեր կրճատելու ու այդ կերպ գնաճը զսպելու վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարը, լավ կլինի, իր գործով զբաղվի և ոչ թե կեղծ լավատեսություններով՝ փորձի խեղաթյուրել իրականությունը։ Ինչպես տեսնում ենք, իրականությունը շատ ավելի տխուր է, քան փորձում է ներկայացնել նախարարը։

Ինն ամսում մեր տնտեսության ակտիվության աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, անցած տարվա 6,6 տոկոս անկումից հետո։ Իսկ արդյունաբերությունը, որն էկոնոմիկայի նախարարի ենթակայության թիվ մեկ ոլորտն է, գրեթե զրոյական աճի է ձգտում։ Սա է էկոնոմիկայի նախարարի աշխատանքի առաջին ցուցիչը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants