Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պաշտոնաթող կլինի
INTERNATIONAL NEWSՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նոյեմբերի 10-ին պաշտոնաթողության դիմում կտա խորհրդարանի խոսնակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է թագավորության օրենսդիր մարմնի մամուլի տեղեկագրում:
«Վարչապետ Ստեֆան Լյովենը վարչապետի պաշտոնից ազատվելու մասին՝ իր խնդրագիրը կներկայացնի խոսնակ (Անդրեաս Նոռլենին) այսօր՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին,- պարզաբանվում Է հաղորդագրության մեջ:- Խոսնակը վարչապետին կընդունի 12:30-ին (Երևանի ժամանակով 15:30-ին):
Հանդիպումը տեղի կունենա խոսնակի առանձնասենյակում: Երբ Նոռլենն ընդունի դիմումը, նա միաժամանակ Լյովենին կխնդրի գլխավորել անցումային կառավարությունը:
Դրանից հետո խոսնակը կնախապատրաստի առաջարկություն նոր վարչապետի թեկնածության մասին խորհրդարանում քվեարկելու համար, նշված է մամուլի տեղեկագրում: Օգոստոսի 22-ին վարչապետ և Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության (ՇՍԴԱԿ) առաջնորդ Ստեֆան Լյովենը հայտարարել էր իր պաշտոնաթողության մասին:
ՇՍԴԱԿ-ի համագումարը նոյեմբերի 4-ն ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնին ընտրել է կուսակցության նոր առաջնորդ Լյովենի փոխարեն:
Այն բանից հետո, երբ վարչապետը խորհրդարանի խոսնակին տա պաշտոնաթողության դիմումը, Նոռլենը բանակցություներ կվարի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե Ռիքստագն Անդերսոնին կընդունեն արդյոք որպես նոր վարչապետ: Նա կարող Է դառնալ Շվեդիայում առաջին կինն այդ պաշտոնում: