Քրգործ՝ դիտորդին խոչընդոտելու համար
SOCIETY«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ նույն հանձնաժողովի նախագահը խլել է իր բջջային հեռախոսը՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



