Թուրքիան հերքել է իրեն ուղղված մեղադրանքները Բելառուս ներգաղթյալներ տեղափոխելու հարցում
INTERNATIONAL NEWSԹուրքիան հերքում է Բելառուս ներգաղթյալների տեղափոխելու հարցում ներգրավվածության մեղադրանքները: «ՌԻԱ Նովոստտի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Թուրքիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են լեհ-բելառուսական սահմանին անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը: Մեր նախարարը լեհական կողմին է հայտնել իր հիասթափությունն առ այն, որ թեև Թուրքիան խնդրում ընդգրկված կողմ չէ, նրան փորձում են դարձնել այդպիսին: Նա հերքել է Թուրքիայի և Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող անհիմն մեղադրանքներն այդ հարցով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Չավուշօղլուն Լեհստանին առաջարկել է տեխնիկական հանձնաժողով ուղարկել Թուրքիա՝ ներգաղթյալների հետ կապված ճգնաժամն ուսումնասիրելու համար:
Երկուշաբթի Բելառուսի Պետական սահմանային հանձնաժողովը հայտնել էր, որ հիմնականում քուրդ փախստականներից կազմված մեծաթիվ խումբն ուղևորվել է Լեհաստանի հետ սահմանի մոտ: Սահմանի երկայնքով ավելի քան 2000 փախստական է մնացել կանգնած՝ հանդիպելով լեհական կողմի արգելափակմանը:
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը պարբերաբար տեղեկացնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալության մասին՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: