«Իրանական անօդաչուները փուշ են դարձել մեր թշնամիների մարմնում». իրանցի գեներալ
INTERNATIONAL NEWSԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիրալի Հջիզադեն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու թշնամու փորձերը ձախողվել են:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, գեներալի խոսքով՝ Իրանի ռազմական ուժը սահմանափակելուն ուղղված ցանկացած բանակցություն ապարդյուն է:
«Այսօր երկրի անվտանգությունն օրինակ է ծառայում, և մենք բանակցելու կարիք չունենք մեր ռազմական հզորության չափի շուրջ: Իսլամական Հանրապետության անօդաչուները փուշ են թշնամիների մարմնում, և նրանք ասում են, որ մենք պետք է սահմանափակենք դրանք»,- ասել է իրանցի գեներալը հինգշաբթի՝ իրանական հրթիռային արդյունաբերության հիմնադիր Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 1-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



