Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի առաջարկը եւ դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնման համար։ Քաղաքական գործչի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։
«Ես որոշել եմ հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի եւ արեւմտյան գործընկերների կոչերը եւ դադարեցնել հացադուլն այն դեպքում, եթե ինձ տեղափոխեն համապատասխան հաստատություն»,-Սաակաշվիլիի որոշումն ընթերցել է փաստաբանը։
Պաշտպանի խոսքով՝ Սաակաշվիլին պահանջում է կլինիկայում իր համար տեղ հատկացնել, որպեսզի ապահովվի իր անվտանգությունն ու բարձրակարգ բուժումը հետվերականգնողական շրջանում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



