«Իմ ընտանիքի դեմ իրականացվում է կեղծիքի արշավ».Ելենա Կիրակոսյան
BLOGԵլենա Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ և նունիսկ մարդիկ, ում չեմ ճանաչում,
Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ արդեն մի քանի ամիս շարունակ իմ, իմ ընտանիքի անդամների և ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող կազմակերպության նկատմամբ իրականացվում է զրպարտանքի, կեղծիքի արշավ՝ դավադրություն։ Արդեն մի քանի ամիս է տարբեր եղանակներով և միջոցներով փորձում են կեղծ, անհիմն տեղեկատվություն տարածել իմ մասին՝ ամեն անգամ ավելի ու ավելի մեծացնելով ստի և կեղծիքի դաշտը։ Վստահ եմ որ նրանք, ով ինձ անձամբ են ճանաչում և տեսել են ինձ աշխատանքի մեջ, առնվազն իրենց սրտի խորքում կվկայեն, թե որքան նվիրումով, սիրով ու սրտացավությամբ եմ վերաբերվել յուրաքանչյուր շահառուի։ Կվկայեն, թե 16 տարի շարունակ, իմ ընտանիքի հետ միասին, ինչպես ենք ոգևորվել և ուրախացել յուրաքանչյուր շահառուի հաջողությամբ և ցավ ապրել ու տխրել նրանցից յուրաքանչյուրի անհաջաղության և դժվարության ժամանակ։ Իմ ընտանիքի հետ միասին 24 ժամ նվիրված ենք եղել նրանց կարիքներին և երբեք չենք տրտնջացել։ Ու գիտե՞ք, թե ինչի համար, որովհետև մտածել ենք, որ նրանցից ժամանակին գողացված է եղել իրենց մանկությունը, արդարությունը, երազանքները․․․․․ Նրանք արժանի են լինելու երջանիկ և իմ պարտքն եմ համարել անել ամեն բան, որպեսզի ապրեն լավագույն կյանքով՝ սիրո, հոգատարության և հարգանքի մեջ ։
Վստահաբար կարող եմ ասել, որ պարզ երեսով կանգնած եմ եղել և շարունակում եմ լինել բոլորիդ առջև, և առաջին հերթին մեր շահառուների, քանի որ ամենից առաջ կրում եմ պատասխանատվություն նրանց նկատմեմբ և վստահ եմ, որ սուտն ու կեղծիքը և դրանք անանուն, գաղտնի և նենգ կերպով տարածողները անպայմանորեն բացահայտվելու են և պատժվելու։ Հուսով եմ, որ այս ամենի ետևում կանգնած «չմարդիկ» առնվազն գիտակցում են, որ իրենց գործողություններով ամենից առաջ վնասում են այն 30 ծնողազուրկ, մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, որոնք անմիջականորեն կրում են այս կեղծիքից և ստից բխող հետևանքները:

1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



