Մահացել է Moody Blues ռոք խմբի հիմնադիր Գրեմ Էդջը
SOCIETYՄահացել է բրիտանական Moody Blues ռոք խմբի համահիմնադիր Գրեմ Էդջը։ Նա 80 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն մանրամասնվում։ Էդջը ծնվել էր 1941 թվականին։ 64 թվականին Բիրմինգհեմում ձեւավորել է The R&B Preachers խումբը, որը հետագայում վերանվանվում է Moody Blues։ Այժմ այն մոլորակի ամենահին ռոք-խմբերից մեկն է։
Գոյության ողջ ընթացքում վաճառել է 70 միլիոն օրինակ իր հավաքածուներից, որոնցից 17-ը ոսկե ֆոնդ են մտել։ Էդջը խմբի միակ անդամն է եղել, որ մշտապես խմբի կազմում է եղել։ Խմբի վերջին երաժշտական հավաքածուն թողարկվել է 2003 թվականին։ Էդջը համերգային շրջագայությունները դադարեցրել է 2018 թվականին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



