Թյուրքական խորհուրդը վերափոխել է Թյուրքական պետությունների կազմակերպության. Էրդողանը հայտարարություն է արել
INTERNATIONAL NEWSԹյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստամբուլում կազմակերպության VIII գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ կազմակերպության անվանափոխումն ու վերակազմավորումը կհանգեցնի դրա ավելի ինտենսիվ զարգացմանը։
Նրա խոսքով` թյուրքական երկրները հազարավոր տարիներ «մնացել են մշակույթի և քաղաքակրթության կենտրոն, և արևը նորից կծագի Արևելքից»:
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է անհանգստացնի ոչ մեկին: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք դառնալ պատմական համայնքի վրա հիմնված այս կառույցի մի մասը: Սա միջպետական հարաբերությունների զարգացման հարթակ է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նշել է, որ հաստատելով Թյուրքական աշխարհի` մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածի հայեցակարգը, գագաթնաժողովի մասնակիցները որոշել են Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները։