Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Բազմակողմանի խնդիր՝ տարբեր ուղղությունների ձախողումներով». կորոնավիրուսային հակառեկորդների պատճառները․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում գրեթե ամեն օր կորոնավիրուսի տարածման ու հատկապես վարակից մահացության դեպքերի հակառեկորդներ են գրանցվում: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, այսօր ստեղծված իրավիճակը ռազմավարական մոտեցման բացակայությունն է, ինչը մեր երկրում ակնհայտ էր դեռ համաճարակի տարածման սկզբից:

«Խոսքը կոմպլեքս խնդրի մասին է, և այդ տեսանկյունից հնարավոր չէ ասել, որ, օրինակ՝ մի հանգամանքի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել: Տարբեր ոլորտներում և ուղղություններում ձախողում է եղել: Սպասվող իրավիճակի տեսանկյունից կանխատեսումները հստակ չեն եղել: Իսկ եթե անգամ կանխատեսումներ են եղել, ապա պրոակտիվ աշխատանք չի կատարվել: Չենք նախապատրաստվել նման զարգացումներին, դրա համար էլ այսօր նման իրավիճակում ենք: Խոսքը և՛ պատվաստման գործընթացի, և՛ բուժման կազմակերպման, և՛ թեստավորման կազմակերպման, և՛ վաղ ախտորոշման, և՛ թե ամբուլատոր բուժման խնդրի մասին է: Օրինակ՝ հիմա քարոզչությունը տարվում է այն ուղղությամբ, որ միայն պատվաստումն է փրկելու մահերից, բայց դա միակ գործոնը չէ: Մահացությունը կախված է նաև այն հանգամանքից, թե որքան շուտ կհայտնաբերվի վարակը, որքան շուտ կսկսվի պատշաճ բուժումը, տնային ճիշտ բուժում կիրականացվի, թե ոչ: Այս ամենը հաշվի առնելու արդյունքում քիչ մարդ կհոսպիտալացվի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Է. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ամենն իր դրական շղթայական ազդեցությունը կունենա:

«Մասնավորապես, հիվանդանոցները քիչ ծանրաբեռնվածություն կունենան, ըստ դրա, նաև ավելի որակով բուժում կիրականացվի և ավելի քիչ մարդ կմահանա: Ընդհանուր առմամբ, գործ ունենք բազմակողմանի խնդրի հետ՝ տարբեր ուղղությունների ձախողումներով: Մասնավորապես՝ սկսած կանխարգելումից մինչև բուժում և պատվաստում: Հիմնականում խնդիրը կազմակերպչական հարցերն ու հատկապես մենեջմենթն է: Պետք է գաղափար ունենալ մենեջմենթից, որ, օրինակ՝ իրավիճակ գնահատելու համար ճիշտ աշխատանքային խմբեր ստեղծվեն, այդ գնահատման հիման վրա ռազմավարություն մշակեն, հետո կառավարեն գործընթացները և այդպես շարունակ: Դա բավականին մեծ ու լուրջ աշխատանք է, որը, սակայն, չեն պատկերացրել, չգիտեն՝ ինչ է պետք իրականացնել, ու քայլեր չեն ձեռնարկել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս փուլում ևս որոշումներն ու քայլերը միայն խորացնում են իրավիճակը: «Օրինակ՝ հոկտեմբերի 1-ից գործող որոշումը միայն ու միայն իրավիճակը վատթարացնող է, որովհետև, միևնույնն է, մեզ մոտ ռիսկի գոտում գտնվողներին, խոցելի խմբերին պատվաստելը առաջնահերթություն չէ: Պատվաստում են երիտասարդներին, որոնց դեպքում հոսպիտալացումը ցածր տոկոս է կազմում: Նրանք ոտքի վրա են տանելու հիվանդությունը, և մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց վարակը տարածվում է ու հասնում իրենց տներ, տան մեծահասակներին, որոնք, իրենց կարծիքով, տներում ապահով նստած են: Հենց սա է նաև մահացության նման բարձր ցուցանիշի հետևանքը»,-ասաց նա՝ այս համատեքստում շեշտելով, որ պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց հնարավոր է դարձնում խուսափել ծանր ընթացքից ու մահվանից:

«Այսօր պետք է հանենք պարտադրանքի հարցը, թեթևացնենք հերթերը: Հերթագրումը պետք է օնլայն լինի, մարդիկ չպետք է գնան ու կենդանի հերթ կանգնեն: Ամբողջ աշխարհում հերթագրում են, պատվաստում են առաջինը հենց ռիսկի խմբին, տարեցներին ու խրոնիկ հիվանդներին: Ընտանեկան բժիշկների ուժերը, որոնք այսօր կենտրոնացած են պատվաստման պարտադրանքից բխող գործընթացի վրա, պետք է ուղղված լինեն պատվաստման կարիք ունեցող մարդկանց հայտնաբերելուն ու ցուցակագրելուն: Խոսքը հատկապես դեռ չվարակված խոցելի խմբերի մասին է: Նույնիսկ եթե այդ մարդիկ տանից դուրս չեն գալիս, պետք է գնալ ու տանը պատվաստել նրանց: Այդպես գոնե մահացության ցուցանիշը պետք է իջեցնել: Մյուս կողմից՝ պետք է աշխատել գործատուների հետ, որ ախտանշաններ ունեցող մարդկանց թույլ տան չգալ աշխատանքի:

Ինչու եմ սա կարևորում, որովհետև մեզ մոտ մինչև այդ մարդիկ հետազոտվում են, մինչև բյուլետեն են ստանում, մոտ 4 օր հաճախում են աշխատանքի, ու այդպես վարակը տարածվում է: Հարց է նաև, թե արդյոք հետազոտվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև միայն բարձր ջերմության դեպքում են մեզ մոտ մարդկանց պետպատվերով հետազոտում: Համաճարակի նման պիկի ժամանակ ախտանշանների դեպքում հենց առաջին օրը պետք է տեղեկացնել գործատուին և աշխատանքի չներկայանալ: Պետք է երաշխավորվի նաև, որ մարդիկ իրենց աշխատավարձը չեն կորցնելու: Միայն այդպես կարող ենք որոշակի ձևով զսպել իրավիճակը: Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է պատվաստումներով իջեցնել մահացությունը, նաև ինչ-որ ձևով կարգավորել ամբուլատոր բուժումը, որպեսզի մարդիկ սկսեն ավելի շուտ բուժում ստանալ ու հոսպիտալացման ենթակա ծանր վիճակի չհասնեն»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով, կարևոր է, որ այսօր ոչ ոքի խոսք չհակասի գիտությանն ու մարդկանց փորձին. «Հենց այդպես է վստահություն ձևավորվում, բայց այսօր այն մեզ մոտ կորել է, և պաշտոնական մակարդակով տարվող քարոզչութամբ անգամ չեն կարողանում ձեռք բերել մարդկանց վստահությունը, ինչի հետևանքով ամեն ինչ տապալվում է: Օրինակ՝ ուղղակի հայտարարեցին, որ պատվաստանյութ ունենք, հետո փողոցում սկսեցին պատվաստել նաև զբոսաշրջիկներին: Այս ամենը փողոցային առևտրի տպավորություն թողեց, երբ ապրանքն աշխատում են շատ արագ սպառել տուրիստների ու մյուսների վրա: Սա մարդկանց ենթագիտակցության մեջ այլ կերպ է ընկալվում: Մեծ հաշվով՝ առաջին օրվանից գաղափարը վարկաբեկվել է, իսկ վերականգնումն այսօր շատ դժվար է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice