Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կագոսիմայի թռչնաֆերմաներից մեկում սատկած հավերից վերցված գենետիկ անալիզները ցույց են տվել թռչնագրիպի Н5 շտամի առկայությունը: Թռչնաֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 38 հազար թռչուն:
Ֆերմայից 3 կմ շառավղով հավերի ու ձվերի փոխադրման կարանտին է հայտարարված: Սա այս սեզոնին Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման արդեն երկրորդ դեպքն է:
Իսկ 2020-2021 թվականներին Ճապոնիայում տեղի էր ունեցել երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային թռչնագրիպի բռնկումը, որի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 10 մլն հավ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



