Պաշտպանության նախարարը կազատվի պաշտոնից, հայտնի է ով կլինի նոր նախարարը
POLITICSMediaNews-ը գրում է
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Մեր աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018֊2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20֊ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
2021 թվականի հուլիսի 20֊ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



