Յուրաքանչյուրիս պարտքն է այս ընտանիքների կողքին կանգնելը. Նարինե Մանուկյան
BLOGՀրամանատար փոխգնդապետ Կորյուն Վարդանյանի չքնաղ երեխաներն են:
4 երեխա:
Կորյունը Իջևանի զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարն էր: 2020ի Հոկտեմբերի 17-ին մեկնում է Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղ ,որտեղ երկու օր համառ մարտեր վարելուց հետո` հոկտեմբերի 19-ին ընկնում է շրջափակման մեջ և ինքն իրեն նռնակով պայթեցնում է, որպեսզի գերի չընկնի, մարմինը մնում է թշնամու գրաված տարածքում: Դեկտեմբերի վերջին ընտանիքին են հասնում նրա ոսկրերը:
Աննան` հրամանատարի կինը, ոչ պակաս հերոսուհի է: Մեր «Հանուն Կյանքի» մարդասիրական ծրագրի Լոռու մարզի մասնակիցներից է: Սովորել է մատնահարդարում և արդեն աշխատում է: Աննան լրիվ մենակ է մեծացնում երեխաներին, բնակվում է վարձով:
Հիացած եմ նրանով, նրա չկոտրվող ու չհանձնվող ոգով: Աչքերը փայլում են ամուսնու մասին պատմելիս, ասում է, որ նա չափազանց ուրախ ու լավատես էր, երբեք չէր թողնում, որ ընտանիքը որևէ բանից նեղվի, ընկերասեր էր ու հայրենասեր:
Լիահույս եմ, որ Աննան կհաղթահարի այս փորձությունը, ամուր ոտքի կկանգնի ու իր ու Կորյունի փոխարեն կմեծացնի երեխաներին` հայրիկի պես հայրենասեր ու արժանապատիվ:
ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է ԱՅՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵԼԸ` ՀԱՆՈւՆ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ՆՎԻՐԵԼ ԵՆ ԲՈԼՈՐԻՍ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ...
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



