ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSԱվելի քան 4000 ուխտավոր է այցելել Լեռնային Ղարաբաղի Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարում ապահովել են ավելի քան 4000 ուխտավորի այցելություն Ամարաս և Դադիվանք, որոնք տեղակայված են սահմանազատման գծի երկայնքով: Խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուղեկցել են ուխտավորներին՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին»,- ասել է խաղաղապահի զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։