Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան ՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը». Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան ՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»։
Այս ամենի մեղավորը Հայաստանի կապիտուլացված իշխանության ղեկավարն է՝ իր անհեթեթ ու ոչ կոմպետենտ քայլերով։
Բազմիցս նշել եմ՝ կապիտուլյացիայի սիմվոլի մնալու դեպքում մենք նոր կորուստների ականատես ենք լինելու։
Լուծումը հետեւյալն է. կապիտուլյանտների անհապաղ հեռացում եւ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմավարական լուծումների պատրաստ ազգային օրակարգ սպասարկող համաձայնության կառավարության ձեւավորում։
Այլ արդյունավետ լուծում գործնականում ուղղակի չկա։
Հ.Գ. ՀԱՊԿ-ից բողոքելուց առաջ հիշեք,որ ձեր սիրելի կապիտուլյանտն էր ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու ,իսկ դրանից քիչ անց «դրական ազդակներ էր» ստանում Թուրքիայից եւ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները համարում ադրբեջանական։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



