ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից.Արտակ Զաքարյան
SOCIETYԱԺ-ում ՔՊ ական մի պատգամավոր կա (անունը չեմ տալիս, արժանի չէ, որովհետև համ կոչ է անում դադարեցնել քաղաքական քննադատությունը, համ էլ իր հարցազրույցում հիմար քննադատություն է ուղղում ընդդիմությանը), մի ճիշտ բան է ասել այսօր: Ասում է, եթե ուզում ենք, որ մեզ հարգեն ու դաշնակից ունենանք, պետք է հինգերորդ շարասյուն չլինենք:
Լրիվ համաձայն եմ: Հինգերորդ շարասյուն չպետք է լինի իշխանության մեջ, հետևաբար ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից:
Պարոն երեսփոխան (ուղիղ իմաստով), հենց հինգերորդ շարասյուն լինելն է, որ այսօր ռազմավարական դաշնակիցը և բարեկամ երկրները չեն վստահում ձեր տխմար բազմակողմանի խաղերին: Գնացեք, ու գլուխներդ պատերին տվեք, բայց այդ մասին հետո: Դուք մսխել եք Հայաստանի ինքնիշխանությունը, դուք զրկել եք Հայաստանին և Արցախին իրենց կենսական տարածքներից, դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



