Ադրբեջանցիները «գրոհ» են նախաձեռնել Երևանում. «Yandex.Go»–ն ֆիքսել է կեղծ պատվերները
SOCIETYԵրևանում «Yandex.Go» ծառայությունը կեղծ, այսինքն՝ գոյություն չունեցող պատվերների զանգվածային փորձեր է արձանագրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Yandex.Go»–ի միջազգային մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Ժուրավլյովան։
Պատվերները կատարվում են որոշակի հասցեներով, այնուհետև չեղյալ են հայտարարվում։ Այդ հարձակումները, սակայն, չեն ազդել ծառայության աշխատանքի վրա։
Ավելի վաղ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություն էր տարածվել, որով կոչ էր արվում տաքսի պատվիրել Բաղրամյան 26-ից դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

«Սա հարձակման առաջին փորձը չէ։ Մենք նման հարձակումները կարողանում ենք հետևել և արդյունավետ պայքարել դրանց դեմ։ «Yandex.Go»–ի տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կերպով արգելափակել նման գրոհները»,– ընդգծեց Ժուրավլյովան։
Նրա խոսքով՝ այսօրվա գրոհն ամենամեծը չէ, չեղարկումների քանակն ընդամենը մի քանի անգամ է գերազանցել սովորական ցուցանիշները։ Ժուրավլյովան շեշտեց, որ հոկտեմբերի 23-ին էլ է եղել հարձակման դեպք, երբ տաքսիները զանգվածաբար կանչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախորդ խոշոր դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-26–ն ընկած ժամանակահատվածում։ Այն ժամանակ փորձել են մեքենաներ կանչել Բաղրամյան 26 կամ այլ կարևոր հասցեներ։ Ժուրավլյովայի խոսքով` ծառայության տեխնոլոգիաներն արդյունավետորեն որսացել են հարձակումները, ինչի շնորհիվ ծառայության վրա ազդեցությունը նվազագույն է եղել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



