Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում. Աբրահամյան
BLOGԵրկրում 1 տարվա ընթացքում պաշտպանության 3 նախարար է փոխվում, իսկ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ դիմակայության կամ ագրեսիայի կանխման մասին։Տեսանյութին կից գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ընդ որում՝ իրադարձությունների թեժ պահին, առանց հիմնավորման, գլխավոր գործող անձ է փոխվել։ Մի փուլում, երբ 24 հայ զինծառայողի հետ կապը կորել էր, 13-ը՝ գերեվարվել, մեկը՝ զոհվել։
Ասում է՝ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Կարծես որևէ մեկը չի նկատել, որ իր բերած նախկին նախարար Կարապետյանը փիառ արշավ էր իրականացնում՝ հայտարարելով, որ հրաման է տվել, որպեսզի հակառակորդի շարժի պարագայում կրակ արձակեն։
Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում։
Սրան հարցնում ես, թե ինչ քայլեր եք ձեռնարկվում գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ բռնությունները կամ ֆիզիկական հաշվեհարդարը կանխելու համար՝ վկայակոչելով հայտնի տեսանյութերը, ասում է՝ դեռ պետք է հասկանանք, թե ով և ինչ հանգամանքներում է գերեվարվել։
Մարդկանց կյանքը սրանց համար գրոշի արժեք չունի, կարևորը իրենց իշխանությանը վտանգ չսպառնա՝ առօրյա հաճույքներից հետ չմնան։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



