Yerevan, 06.December.2025,
00
:
00
BREAKING


«Նոր հնարավորությունների պատուհան բացելու միակ ճանապարհը բանակցողի անհապաղ փոփոխությունն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում թշնամին ակտիվ գործողությունների է դիմում, իսկ նախօրեին ագրեսիայի դիմեց ՀՀ-ի նկատմամբ, Հայաստանում հայտարարվեց, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր շուրջ 41 քկմ ինքնիշխան տարածքը: Ունենք զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, ընդհանուր գործընթացի մի շարք է սա, որի մեջ էին նաև անցած տարվա նախապատերազմական շրջանը, պատերազմը, պատերազմի արդյունքը, ստորագրված կապիտուլ յացիան ու դրան հաջորդած գործողությունների ամբողջ շղթան թե՛ տարածաշրջանում, թե՛ ՀՀ ներսում:

«Այդ շղթայում է նաև նշված ժամանակահատվածում շահագրգիռ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների դրսևորած վարքագիծը: Մեծ հաշվով, կա գործընթաց, որն սկսվել էր պատերազմից առաջ ու պարտադիր պետք է հանգեցներ պատերազմի: Հիմա պարզապես ականատես ենք 2020 թ. ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ու 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան փաստաթղթերի իմպլեմենտացիայի գործընթացին: Կարծում եմ՝ դրանց շուրջ խոստումներ էին տրվել՝ հատկապես դեմարկացիայի ու դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման առումով: Այդ խոստումները, ըստ իս, տրվել էին եթե ոչ մինչև պատերազմը, ապա շուրջ մեկ տարի առաջ, ու տրվել էին բոլոր շահագրգիռ կողմերին: Նաև կարծում եմ, որ այդ տրված խոստումների շնորհիվ էր, որ պատերազմում պարտված իշխանությունը ՀՀ-ում վերընտրվեց:

Օգտվելով որոշ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների բարիդրացիական վերաբերմունքից, Ն. Փաշինյանի վերարտադրության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսից՝ նա վերընտրվեց, պահպանեց իշխանությունը, բայց, միևնույնն է, որևէ մեկը չէր չեղարկել իր ստանձնած պարտավորությունները: Հիմա պարզապես այդ խոստումները կատարելու ժամանակն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես, դեմարկացիայի, դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման մասին է: «Հիմա դա կկոչենք միջանցք, թե ճանապարհների բացում, փաստն այն է, որ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ նշված է, որ Սյունիքով անցնող ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի և, ըստ էության, Թուրքիայի հետ, վերահսկվելու է այլ երկրի ուժային կառույցների, մասնավորապես, ՌԴ սահմանապահ զորքերի կողմից:

Դա իր բնույթով, ամեն դեպքում, միջանցք է: Հիմա եկել է ժամանակը, երբ որոշակի պայմանավորվածություններ պետք է փաստաթղթավորվեն: Վերջին օրերին և, մասնավորապես, նախօրեին, Ադրբեջանի կողմից բացահայտ և ուղղակի ագրեսիա եղավ միջազգային հանրության ու շահագրգիռ կողմերի թողտվությամբ: Իմաստը Փաշինյանին հասկացնելն էր, որ շուրջ մեկ տարի առաջ վերցված թե՛ գրավոր, թե՛ բանավոր պարտավորվածությունները չկատարելու տարբերակ չկա:Պարզ ասած՝ աշխարհաքաղաքական գիգանտներին «գցելու» տարբերակի մասին պետք է մոռանա: Նախօրեին տեղի ունեցած գործողությունների իմաստը ճնշումն է, ինչը շատ պարզ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում կրկին ՌԴ-ին ուղղված սլաքներին՝ Վ. Հակոբյանը նախ շեշտեց. «Ասել, որ աշխարհաքաղաքական ու, մասնավորապես, ռուսական գործոնը որևէ ազդեցություն չի ունենում այսօրվա իրավիճակի վրա, ճիշտ չի լինի: Հեռու է իրականությունից նաև այն հանգամանքը, ըստ որի՝ ՌԴ-ն, որպես ռազմավարական դաշնակից, բավարարում է մեր բոլոր սպասումները: Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտություն է կրել, Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը նույն պատերազմում շռնդալից հաղթանակ է արձանագրել:

Սա արդեն առաջացնում է այն հարցը, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակիցները պատերազմական զարգացումներում բոլոր առումներով էֆեկտիվ եղել: Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ աշխատանքներում էֆեկտիվ եղել այսօրվա ՀՀ իշխանությունները: Կարծում եմ՝ պատերազմից առաջ ու պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները տապալել են ոչ միայն ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, այլև բոլոր աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ կենտրոնների հետ ունեցած հարաբերություններն ու աշխատանքը: Դրա հետևանքով մենք պատերազմի ժամանակ չունեինք որևէ դաշնակից, որը գոնե կդատապարտեր Ադրբեջանի ագրեսիան: Չունենք նաև հիմա, երբ Ադրբեջանն արդեն բացահայտ ագրեսիայի է դիմում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ»:

Այս օրերին հնչած միջազգային բոլոր հայտարարությունները, քաղտեխնոլոգի խոսքով, եղել են պարիտետային, անգամ քաղաքական նշանակություն չունեցող հերթապահ հայտարարություններ: Ինչ վերաբերում է իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներին՝ կապված ՌԴ-ի հետ, նա հավելեց. «Նախօրեին իշխող կուսակցության ներկայացուցիչներից ով դուրս եկավ տրիբունա, սկսած շոու բիզնեսի ներկայացուցիչներից, վերջացրած նախկինների նախկիններով, ԱԽ քարտուղարով, հայտարարեցին, թե՝ «ռուսներ, մեզ պետք է գաք ու փրկեք»: Սլաքներն ուղղակիորեն ոչ թե պատճառի, այլ հետևանքների վրա են ուղղում: Այսինքն, չի խոսվում այն մասին, թե ինչպես գործը հասավ այս կետին, որ արդեն մեր տարածքում են զինվորներ սպանում, մեր տարածքից են գերի տանում, ոնց են նվաստացնում մեր զինվորներին, ազգին: Հակառակը՝ սլաքները թեքեցին դուրս ու... իբր շանտաժային էլեմենտներով:

Մասնավորապես, ԱԽ քարտուղար կոչեցյալը, որի գործառույթը միայն ինչ-որ բան գուժելն է, ասաց՝ եթե ռուսները չօգնեն, կդիմեն ուրիշ կառույցների: Սա սովորական քաղաքական մանիպուլյացիա է՝ նոր սակարկություն սկսելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է մի բան հաշվի առնենք, որ առաջին դեմքից սկսած ու վերջացրած վերջին պատգամավորով, աշխարհում այդքան «քաշ» չունեն, որ կարողանան նոր, այն էլ՝ սակարկային օրակարգեր առաջ քաշել: Իրենք քաղաքական մեծ գործընթացում լավագույն դեպքում ուղևոր են: Օրինակ՝ երբ կապիտուլյացիա ստորագրած գործիչն ասում է՝ խաղաղության դարաշրջան եմ սկսում, պատկերացնում եմ, թե դա Մոսկվայում, Վաշինգտոնում, Թեհրանում կամ Պեկինում ինչ զվարճանք է առաջացնում: Այլ կլիներ, եթե նման ամբիցիոզ հայտարարություններով հանդես գային մինչև կապիտուլյացիան՝ անցած 26 տարվա ընթացքում, քանի որ այլ էր կարգավիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ անգամ աշխարհում, որովհետև վերահսկում էինք շատ կարևոր տարածքներ, գոյություն ուներ կարգավիճակ:

Հիմա, երբ քո կարգավիճակը երկրի ներսում պայմանավորված է արտաքին քաղաքական «դաբրոներով», այն էլ՝ մինչև «դեդլայնը», ո՞վ է քեզ հետ խոսելու: Ամբիցիոզ հայտարարություններ, սակարկային նոր թեմաներ են բարձրացնում, բայց իրենց հետ ո՞վ է նստելու ու խոսի: Ոչ մի լուրջ մարդ չի խոսի, էլ չեմ ասում՝ լուրջ ղեկավար: Այս ուժն անգամ երկրի ներսում չի տիրապետում իրավիճակին, չի վերահսկում իրավիճակը ու անգամ իր երկրի ներսում սեփական անձի անվտանգության խնդիր ունի: Նման ուժի, նման անձի հետ շատ լուրջ բաների մասին միջնաժամկետ հեռանկարի առումով ոչ ոք չի խոսում: Բոլորը հասկանում են, որ խոսքը կարճաժամկետ հեռանկարի մասին է»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից բխող հնարավոր զարգացումներին՝ քաղտեխնոլոգը նշեց. «Եթե խոսում ենք հեռանկարների մասին, պետք է հիշենք նոյեմբերի 9-ից հետո առկա այն քաղաքական օրակարգը, որը կար փողոցում: Այն ժամանակ ասվում էր, որ կապիտուլ յացիայի ստորագրման պարագայում նախևառաջ պետք է փոխվի բանակցողը: Հիմա՝ այս մեկ տարվա ընթացքում, գրեթե բոլոր բացասական կանխատեսումներն իրականություն են դառնում: Դեռ անցած տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին խոսվում էր այն մասին, որ մյուս թիրախը Սյունիքն է լինելու, որ Սյունիքը չի կարողանալու պահել այն ուժը, որը կապիտուլյացիա է ստորագրել:

Նշվում էր, որ այդ բանակցողն ի վիճակի չի լինելու որևէ հարց լուծել հօգուտ Հայաստանի և Արցախի հանրապետությունների՝ եթե անգամ ինչ-որ հանրաքվեներով ու ընտրություններով ոչ թե 54, այլ 154 տոկոս ստանա: Ինչո՞ւ, որովհետև նման հարցերը ոչ թե հանրաքվեներով ու ընտրություններով, այլ էլիտաների միջոցով են լուծվում: Եթե էլիտաները չեն կարողանում այդ հարցը լուծել, ապա ընտրողներն ընդհանրապես չեն կարող: Կան հարցեր, որոնց լուծումը միջազգային շահագրգռվածությունների շրջանակում է, և եթե ինչ-որ մեկին անգամ պահում են իշխանության, ապա՝ մինչև վերցրած պարտավորությունները լուծելը:

Հիմա ունենք իրավիճակ, երբ այսօրվա իշխանությունների ունակությունները, լծակները, քաղաքական, նաև երկրի ռազմաքաղաքական կշիռը թույլ չեն տալիս բանակցային ու նաև ռազմական ճանապարհով հարցեր լուծել: Այս պայմաններում միակ ճանապարհը, որը կարող է նոր հնարավորությունների պատուհան բացել և բանակցային գործընթացում այս անբարենպաստ ընթացքը կանգնեցնել, բանակցողի անհապաղ փոփոխությունն է»: Այս համատեքստում նա հիշեցրեց հայտարարված, բայց այդպես էլ չկայացած վիդեոկոնֆերանսի մասին, որը պետք է տեղի ունենար ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև. «Չիրականացավ, ինչի հետևանքը տեսանք. այն է՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհեր, գերիներ, տարածքային կորուստներ ու վիրավորներ ունենք: Այս մեթոդոլոգիան նման շարունակության դեպքում պրակտիկա է դառնալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club