Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում գոնե մեկը պե՞տք է պետական մտածողություն և քաղաքական կամք ունենա. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Նորայր Միրզոյանը իսկական հերոս է» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ պատմաբան Վլադիմիր Ռուժանսկու, երկրի պաշտպանությունը միայնակ անհատների խնդիրը չէ, դա երկրի ղեկավարության և ողջ հասարակության պարտականությունն է։ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Նորայր Միրզոյանը պայթուցիկ սարք է նետել Շուշիի մերձակայքում գտնվող ադրբեջանական անցակետի վրա՝ ի պատասխան ադրբեջանցի զինվորականների սադրանքների։ Մինչ այդ, Շուշիի մոտ ադրբեջանցի զինվորները սառնասրտորեն սպանել էին Նորայրի եղբորը (իրականում եղբայրը չէ-«Փաստ»)։

Սակայն խաղաղ բնակչությանն սպանողներին զինվոր անվանել չի կարելի։ Ինչ-որ մեկը հիմա կասի, թե՝ «հանկարծ ինչ-որ բան չլինի», հանկարծ Նորայրի արարքը ադրբեջանական նոր ագրեսիա չհրահրի... Բայց միայն անսկզբունք վախկոտները կարող են այդպես խոսել, ես այդպես եմ կարծում: Նրանք, ովքեր վիրավորանքներ ու նվաստացումներ են կրում, միշտ ծեծի են ենթարկվում և նվաստացվում։ Նայեք, ամբողջ Ռուսաստանում հազիվ մեկ միլիոն չեչեն կա, բայց ոչ ոք չի ուզում ոչ միայն նրանց նեղացնել, այլ ընդհանրապես խառնվել նրանց գործերին։ Սա հատկապես վերաբերում է այն շնագայլերին, ովքեր սպանում են անզեն հողագործներին և անասուններ գողանում: Մեկ այլ հարց ևս. ինչո՞ւ բոլոր ֆերմերները դեռևս անզեն են և պատրաստված չեն իրենց պաշտպանելու համար: Ինչո՞ւ սահմանամերձ գյուղերը չեն վերածված ամրացված բնակավայրերի։ Յուրաքանչյուր ազգ այն ժամանակ ինչ-որ բան արժե, երբ կարողանում է իրեն պաշտպանել: Ի վերջո, կան աշխարհազորի համակարգի բազմաթիվ արդյունավետ մոդելներ։ Իսրայելը չեք սիրում, հիմք ընդունեք շվեյցարական մոդելը կամ վիետնամականը, վերջապես ֆիններինը:

Հայաստանում գոնե մեկը պե՞տք է պետական մտածողություն և քաղաքական կամք ունենա։ Երկիրը պաշտպանելը միայնակների գործը չէ. դա ողջ հասարակության և առաջին հերթին երկրի ղեկավարության պատասխանատվությունն է։ Իսկ Նորայրն իսկական հերոս է, իսկական տղամարդ։ Իսկ նրանք, ովքեր պոչը ոտքերի արանքն են կոխում և ոռնում խաղաղության մասին, պետք է ամաչեն, որ հասարակության ու պետության պատիվը պաշտպանում են Նորայրի պես միայնակները։ Եկել է եզրակացություններ անելու և գործելու ժամանակը։ Համակարգված կերպով: Ինչ-որ մեկն անպայման կխոսի ահաբեկչության մասին. անգամ կարելի է կռահել, թե ով: Բայց ահա թե որն է հարցը. մարդիկ և շնագայլերը տարբեր պատկերացումներ ունեն ահաբեկչության և ընդհանրապես հանցագործության մասին:

Շակալների համար քնած կամ անզեն մարդուն սպանելը, բանտարկյալներին ծաղրելը հերոսություն է, նորմալ մարդկանց համար դա սարսափ է: Ռուս խաղաղապահները Նորայրին հանձնել են Ստեփանակերտին, Ռուսաստանը չպետք է ձեռքերը լվանա, վաղ թե ուշ այս ամբողջ հորդան ոտնահարելու է նրան (Աստված տա, որ դա տեղի չունենա), և այդ դեպքում հայերը կարող են շատ ու շատ օգտակար լինել Ռուսաստանին։ Բայց սրիկաների գլուխները պետք է կտրել նախքան նրանք կտիրեն ամբողջ աշխարհին: Այս մասին ասել է Ուինսթոն Չերչիլը՝ կոնկրետ Հիտլերի մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank