ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում օդանավ է կործանվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Լեբանոնի շրջանում (Փենսիլվանիայի նահանգ) մեկ շարժիչանի օդանավ է կործանվել, որի հետեւանքով 4 մարդ է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Beechcraft ընկերության արտադրության օդանավը դեկտեմբերի 22-ին օդ է բարձրացել Մայերսթաուն քաղաքի օդանավակայանից եւ ուղեւորվել Իլինոյս նահանգ: Օդանավն ընկել է օդ բարձրանալուց քիչ հետո: Օդանավում գտնված բոլոր անձինք վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Միջադեպի պատճառները հայտնի չեն: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



