Ֆրանսիայի վարչապետը չի բացառել, որ երկրում նոր ահաբեկչություններ կարող են տեղի ունենալ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի բացառել, որ իսլամիստները կարող են իրականացնել նոր ահաբեկչություն երկրում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նման հայտարարություն նա արել է հունիսի 26-ին, Փարիզի Օռլի օդանավակայանում, Կոլումբիայից անմիջապես վերադառնալուց հետո:
«Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Թունիսում ահաբեկչությունները կարող կրկնվել»,- ասել է Վալսը:
Նա խոստովանել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, «լուրջ փորձություն է ֆրանսիական հասարակության» համար, և կոչ է արել բնակչությանը «հանգստություն պահպանել»:
Վալսը հավելել է, որ ուրբաթ օրն իսլամիստի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը «ուժեղ լարվածություն է ստեղծել ֆրանսիական հասարակության մեջ»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



