Մեքսիկայում գնացքի ու ավտոբուսին բախման հետեւանքով 4 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի Մասատլան քաղաքում ( Սինալոայի նահանգ) գնացքի ու ավտոբուսին բախման հետեւանքով մահացել է 4, վիրավորվել՝ 23 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստիան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսի վարորդը փորձել է նախքան գնացքի հասնելը անցնել ռելսերի վրայով, բայց չի հասցրել: Հաղորդվում է, որ ավտոբուսում եղել են մասնավոր ընկերություններից մեկի աշխատակիցները:
Ներկայումս տուժածները հիվանդանոցում են: Վթարի վայր է ժամանել Սինալոայի նահանգապետ Լոպես Վալդեսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



