Մահացել է «Գիշերային պահակախումբ» սերիալի դերասանը
CULTUREՄահացել է կինոյի եւ թատրոնի ռուս դերասան Իգոր Սավոչկինը։ Այդ մասին բլոգեր Ալեսյա Կազանցեւան հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացա, որ երեկ կյանքից հեռացել է Իգոր Սավոչկինը։ Նրանցից մեկն, ով բարի էր իմ հանդեպ այն ժամանակ, երբ ես նոր էի սկսում։ Իգորն աշխատում էր «Բազելեւսում», զբաղվում էր հետարտադրական գործընթացով։ Մարդիկ, որոնք մեր ոլորտից չեն, նրան ճանաչում են որպես հայտնի դերասան»,- գրել է Կազանցեւան։
Արտիստը կյանքից հեռացել է 58 տարեկանում, մահվան պատճառը չի նշվում։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ նա հոսպիտալացվել է մեջքի շրջանում ցավի պատճառով։ Հետագայում հաղորդվում է, որ նա իրեն նորմալ է զգում եւ ծրագրում է դուրս գրվել հիվանդանոցից։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



