Երկու տարեկան երեխան խաղացել է ալիգատորի հետ և մնացել անվնաս
SOCIETYԱմերիկյան Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում երկամյա երեխան վախեցած հոր աչքի առաջ խաղացել է ալիգատորի հետ, որը խրված էր դրենաժային ջրատարում։ Այս մասին հայտնում է WION լրատվական ալիքը։
Տղան այնտեղ նկատել է կենդանուն և նրան շփոթել կրիայի հետ: Հետո որոշել է խաղալ սողունի հետ, որը հուսահատ փորձում էր դուրս գալ։
Երեխայի հայրը՝ Ջո Բրենները, նկատելով, որ երեխան խաղում է վտանգավոր կենդանու հետ, անմիջապես հանել է նրան ջրատարից։ Բրենները ցնցված էր, սակայն նրա ճիշտ արձագանքն օգնեց խուսափել տհաճ հետեւանքներից։ Երեխան մնացել է անվնաս։
Միջադեպի մասին հայտնել են դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատին, որոնք ազատել են խրված սողունին: Այժմ տեղական իշխանությունները հետաքննում են, թե ինչպես է ալիգատորը հայտնվել քաղաքի ջրահեռացման համակարգում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



