«Իրավիճակը չի հանդարտվել». Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում բոլոր երկրների շահագրգռվածության մասին։
«Վերջին կրակոցները ցույց տվեցին, որ այնտեղ իրավիճակը չի հանդարտվել»,- ասել է նա՝ դիմելով դիվանագետներին։
Նրա խոսքերով` մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման գործում։
«Կայունություն ապահովելու համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է նա ԱԳՆ կոլեգիայում։
Պուտինը նշել է ռուսական դիվանագիտության աճող դերը Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման, կենսական կարևոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործում։
«Մենք փոխվարչապետների մակարդակով ստեղծել ենք համապատասխան միջպետական հանձնաժողով, իմ կարծիքով՝ այնտեղ վատ հեռանկարներ չկան»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է հետխորհրդային տարածքում բարիդրացիության և գործընկերության մթնոլորտի հետագա ձևավորման կարևորության մասին։