Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսականն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ նախորդ տարվա խաղաղության համաձայնությանը»,- գրել է կոնգրեսականը:
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։