Հունաստանի ափերի մոտ միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է տասը մարդ
INTERNATIONAL NEWSՀունաստանի ափերի մոտ՝ Ֆարմակոնիսի կղզու մերձակայքում, միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալներով՝ զոհվածների թվում եղել է մի կին եւ չորս տղամարդ: Եվս 13 մարդու ջրից դուրս են բերել փրկարարները: Ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկու մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում: Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում են ուղղաթիռ, պարեկանավ եւ մասնավոր նավեր:
Ֆարմակոնիսի կղզին գտնվում է Էգեյան ծովում՝ Թուրքիայի ծովափից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



