Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Թույլ տուր քեզ ավելին․ Rocket line` հայկական «Գնիր հիմա, վճարիր հետո» առաջատար վճարային ձևաչափը Idram&IDBank թվային հարթակից

SOCIETY

IDBank-ն ու Իդրամը վաղուց արդեն գնումների նոր մշակույթ են ձևավորել Հայաստանում։ QR-ով անհպում ու անկանխիկ վճարումները ֆիզիկական և առցանց խանութներում առօրյա կիրառություն ունեն ընկերությունների հաճախորդների համար, իսկ Rocket line թվային ապառիկը լուծել է նաև դրամապանակի պարունակության, ավելի ճիշտ՝ դրա մնացորդի խնդիրը։

«Գնիր հիմա, վճարիր հետո» կամ Buy Now, Pay Later (BNPL) ձևաչափը լայնորեն տարածված է աշխարհում։ Մարդիկ կատարում են իրենց նախընտրած գնումները տվյալ պահին, և վճարում հետո՝ ամիսների ընթացքում՝ հաճախ նաև անտոկոս։ 

Հայաստանում Buy Now, Pay Later վճարման ձևաչափը ներդրել են IDBank-ն ու Իդրամը՝ այն անվանելով Rocket Line։ Սա այն կանաչ գիծն է, որի սահմաններում ընկերությունների հաճախորդները կարող են կատարել գնումներ, իսկ դրանց դիմաց վճարել մինչև 6 ամսվա ընթացքում։ 

Rocket line թվային ապառիկը գործում է բոլոր այն 6500-ից ավել կետերում, որտեղ հնարավոր է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով կամ 650-ից ավել առցանց խանութներում, որտեղ գնում կատարելիս կարելի է ընտրել Իդրամով վճարումը։ Բացի վաճառակետերը, թվային ապառիկը գործում է նաև Իդրամում ներկայացված այլ ծառայությունների համար վճարելիս․ լինի դա ուսման վարձը, ԱՊՊԱ-ն, կոմունալները, տարբեր միջոցառումների տոմսերը և այլն։

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ Ռոքեթ լայնն իսկապես մշակույթ է փոխել․ «Մեր հաճախորդները հրաշալի ընկալել են այն գաղափարը, որ մենք ներդրել ենք այս պրոդուկտն առաջարկելիս․ եթե առկա գումարը չի բավարարում Ձեր ցանկալի ապրանքը այս պահին գնելու համար, ապա Rocket Line-ը կատարյալ լուծում է: Կիրառման մյուս տարբերակը հետևյալն է․ Դուք ունեք գումար, բայց տվյալ կետում գործում է Rocket line 0%, այսինքն՝ գնումը կատարում եք այս պահին և դրա դիմաց կարող եք վճարել 1,2,3 կամ 6 ամիս անց՝ կախված վաճառակետից, ընդ որում՝ նույն գինը, ոչ մի լումա ավել։ Այդ դեպքում ինչու՞ հիմա ծախսել Ձեր գումարը, չէ՞ որ այն կարող է հարկավոր լինել այլ նպատակների համար», - ասում է Տիգրան Մխիթարյանը։ 

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ նշում է, որ Rocket line 0%-ն արդեն գործում է շուրջ 1500 կետերում։ «Մեր գործընկերները իրենք էլ շահագրգռված են առաջարկելու իրենց հաճախորդներին Rocket line 0% վճարման տարբերակը, քանի որ այդ դեպքում աճում են իրենց վաճառքի ծավալները և միջին կտրոնը։ Բացի այդ՝ դա լոյալության դրսևորում է իրենց հաճախորդների նկատմամբ, քանի որ նրանք հիանալի հնարավորություն են ստանում թույլ տալ իրենց ավելին վճարման այս տեսակի միջոցով», - ասել է Գրիգորի Յոլյանը և նշել, որ բացի վճարման ճկուն գործիքակազմից՝ նրանք նաև շարունակաբար բարելավում են անհպում վճարումների պրոցեսը։ «Վառ օրինակ է առցանց խանութներում կիրառվող մեր QR-վճարման հնարավորությունը սմարթֆոնով։ Առցանց գնումները մեր ջանքերի շնորհիվ դարձել են էլ ավելի արագ և անվտանգ, քանի որ վճարում եք կատարում առանց հավելյալ տվյալների մուտքագրման, ինչպես, օրինակ, քարտերով վճարելիս։ Մեր դեպքում՝ պարզապես ընտրում եք վճարել Իդրամով, սքանավորում Idram&IDBank հավելվածով առցանց խանութի կայքում էկրանին արտացոլվող QR-կոդը, սեղմում վճարել հիմա կամ վճարել հետո։ Դա տևում է վայրկյաններ և շատ հարմարավետ է։ Իսկ եթե առցանց խանութի կայք եք մտել բջջայինով, ապա վճարելիս ընտրում եք վճարել Idram&IDBank հավելվածով, որը անմիջապես տանում է Ձեր հարազատ Իդրամում արդեն վերջնական վճարման էջը, որտեղ նույնպես կարելի է ընտրել վճարել հիմա, թե հետո։ Սա իրոք վճարման նոր իրականություն է»,- ավելացրել է Յոլյանը։

Rocket line սահմանաչափ ստանալու համար պետք է լինել Իդրամի և IDBank-ի հաճախորդ, անցնել պատշաճ նույնականացում և դառնալ Պրեմիում պլյուս օգտատեր։ Եթե Դուք Բանկի և Իդրամի նոր հաճախորդ եք և հավելվածում կամ IDBanking.am առցանց հարթակում դեռևս չեք տեսնում Rocket Line-ի Ձեր սահմանաչափը, ապա անհրաժեշտ է անմիջապես հավելվածից դիմել Բանկին՝ ստանալու համար Rocket Line սահմանաչափ։ Ձեզ համար հատուկ սահմանաչափ կհաստատվի, որը հետագայում կարող եք նաև ավելացնել անմիջապես հավելվածի միջոցով՝ մի քանի հպումով։ Դե իսկ սահմանաչափի օգտագործված մասը կարելի է մարել նույնքան պարզ և արագ, ինչպես սահմանաչափը ստանալը՝ առանց մարման պարտադիր գրաֆիկների, ժամկետի մեջ՝ երբ ցանկանաք։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK