Պեկինում թեթեւ մետրոյի գնացքները նվազեցրել են արագությունը՝ սմոգի պատճռով
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
Չինաստանի մայրաքաղաքում խիտ սմոգն ազդել է հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վատ տեսանելիության պատճառով թեթեւ մետրոյի գնացքները ստիպված են եղել նվազեցնել արագությունը:
Պեկինի շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոյի տվյալներով, քաղաքում 2,5 միկրոն տրամագծով վնասակար մասնիկների պարունակությունը 16 անգամ գերազանցում է սահմանված ցուցանիշը: Սմոգն ամբողջությամբ փոխել է քաղաքի դեմքը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, քաղաքում տեսանելիությունը չի անցնում 300 մետրից, վարորդներին խորհուրդ է տրվել նվազեցնել մեքենաների արագությունը:
Արտակարգ միջոցառումների շրջանակում, Պեկինի իշխանություններն արգելել են հրավառությունները քաղաքի արվարձաններում, ինչպես նաեւ բաց կրակի վրա սնունդ պատրաստել: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել կամ սահմանափակվել է 2,1 հազար ձեռնարկությունների գործունեությունը, նաեւ կիսով չափ կրճատվել է մեքենաների երթեւեկությունը (բացառությամբ ավտոբուսների, տաքսիների եւ արտակարգ ծառայությունների մեքենաների):



