Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 37 120 դեպք է գրանցվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 37 120-ով՝ հասնելով 9 294 188-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1 038 919-ի։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 36 172-ով՝ հասնելով 7 992 426-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86 տոկոս։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն ավելացել է 1254-ով՝ հասնելով 262843-ի։ Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր է պարզել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.83 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



