Երասխում բնակիչները կրակոցներ են լսել. կան կուտակումներ
SOCIETYԵրեկ երեկոյան Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի բնակիչները կրակոցներ են լսել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Երասխի բնակիչը նշեց, որ մի քանի րոպե կրակոցներ են լսել, որից հետո այն դադարել է, ապա փոխանցեց, որ իր տեղեկություններով` թշնամին իր զինվորականների թիվը սահմանին ավելացրել է, կուտակումներ կան։
Փորձեցինք զրուցել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի հետ, նա ասաց, որ նման տեղեկություններ չունի եւ ինքը կրակոցներ չի լսել։
Նշենք, որ մի քանի օր է` թշնամին ակտիվացել է Սյունիքում եւ Տավուշում։ Սյունիքում տեղի ունեցած մարտի ժամանակ մենք զոհված եւ գերեվարված տղաներ ունենք, հակառակորդը եւս վնասներ ունի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



