Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում
SOCIETYԱյսօր առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը գրեթե փակ էր։ Որոշ կուսակցություններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիաներ են իրականացնում` ժողովրդին արթնացնելու,մ փողոց դուրս բերելու և հայրենիքն այս իրավիճակից փրկելու համար։
Sputnik Արմենիայի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր խմբով բողոքի ակցիա է իրականացնում Արշակունյաց պողոտայում։ Ավելի վաղ նա Facebook–ի իր էջում գրել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժումը։
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է. – կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է նա։
Միասնիկյան պողոտան փակ էլ էին ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի և «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ։ Նրանք ևս պահանջում են ոտքի կանգնել և տեր կանգնել մեր իրավունքներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են «Ես անտեր չեմ», «Ես անտարբեր չեմ» գրությամբ պաստառներ։
Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը` իր կողմնակիցների հետ ևս բողոքի ակցիա է իրականացնում Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա։ Նա Facebook–ի իր էջում ուղիղ եթերով ներկայացնում է կատարվողը։ Նրանք «Ոտքի ել», «Անտարբեր մի եղիր», «Ազատագրական պայքար» պաստառներ ունեն։ Մասնակիցները բողոքում են. «Թույլ չենք տա, որ միջանք տրամադրեն թշնամուն»։
Ոստիկանները փորձում են ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։ Նրանք փորձում են ոստիկաններին բացատրել, որ եթե երկիրը կորցնենք, իրենք այլևս աշխատանք չենք ունենա։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այսօր ժամը 17։00–ին հավաքվում են Հանրապետության հրապարակում` իրենց դիրքորոշումը լիարժեք արտահայտելու։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



