Ցանկացած ազգ, ով պատրաստ է հող հանձնելուն` դատապարտված է կործանման. Նարինե Մանուկյան
BLOGՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 22֊ը Արցախյան առաջին ազատամարտի հերոս, ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։
Հերոս ազատամարտիկ, ում պատկանում էին հետևյալ խոսքերը՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նա գիտեր խոսքի և մտքի արժեքը, նա պայքարում էր իր գաղափարների և հայրենիքի համար։
Ահա ևս նրա մտքերից, որոնք հավերժ պիտի ուղեկցեին մեզ։
«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»։
«Սխալ են ասում, երբ ասում են հողը արյունով են պահում. հողը սիրելով են պահում»։
«Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք, էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել։ Ցանկացած ազգ, որ հող կհանձնի` դատապարտված է կործանման»...
Փառք ու պատիվ...

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



